Բաժին. Այլ Լուրեր

ՉԻՆԱԿԱՆ XIAOMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է SAMSUNG-ԻՆ

Չինական Xiaomi ընկերությունը սկսել է նոր Xiaomi Mi2S սմարթֆոնի արտադրությունը: Mi2S-ը կլինի Xiaomi Two սմարթֆոնի հզորացված տարբերակը:

Նշենք, որ Xiaomi ընկերության սմարթֆոնները աչքի են ընկնում իրենց հզորությամբ և էժանությամբ:

Mi2S-ը օժտված կլինի Qualcomm Snapdragon 600 (Krait 300) պրոցեսորով, որի հզորությունը կկազմի 4×1,7GHz: Սմարթֆոնը կունենա HD Էկրան, որի տրամագիծը կկազմի 4,3 դույմ: Mi2S-ի օպերատիվ հիշողությունը կլինի 2GB RAM և կաշխատի Android 4,1 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Սմարթֆոնը կարտադրվի երկու մոդելով: Առաջին մոդելի ներքին հիշողությունը կկազմի 16GB, իսկ տեսախցիկի հզորությունը՝ 8MPx: Երկրորդ մոդելը կունենա 32GB ներքին հիշողություն և 13MPx-անոց տեսախցիկ: Սմարթֆոնները վաճառքի դուրս կգան ամռանը և կարժենան համապատասխանաբար 320 և 370 ԱՄՆ դոլար: 

Xiaomi Mi2S-ն իր հզորությամբ գերազանցում է Samsung Galaxi S 4-ին, ինչպես նաև Galaxy-ից երկու անգամ էժան է: Samsung ընկերության տնօրենը զարմանքով է հանդես եկել այս ամենի կապակցությամբ և նշել է, որ ինքը զարմացած և հիացած է, թէ ինչպես են կարողացել հասնել նման արդյունքի՝ նման գնային պայմաններում:

Share