Բաժին. Այլ Լուրեր

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԲՐԵՆԴԸ

Brandirectory-ին հրապարակել է թանկ բրենդ ունեցող ֆուտբոլային ակումբների անունները:

Վարկանիշի առաջին տեղում ֆուտբոլի հայրենիքը ներկայացնող Մանչեսթեր Յունայթեդն է: Այս ակումբի բրենդի արժեքը գնահատվել է 853 մլն դոլար: Երկրորդ հորիզոնականում Բավարիա Մյունխենն է, որի բերնդի արժեքը կազմել է 786 մլն դոլար: Երրորդ տեղում «արքայական» ակումբն է: Ռեալի բրենդը գնահատվել է 600 մլն դոլար: Մադրիդի Ռեալին հաջորդում է նրա գլխավոր մրցակից Բարսելոնան (595 մլն դոլար): Առաջատար հնգյակը եզրափակում է Լոնդոնյան Չելսին՝ 401 մլն դոլար:

Վեցերորդ հորիզոնականում է հայտնվել Արսենալը՝ 388 մլն դոլար: Արսենալին հաջորդում է Լիվերպուլը (367 մլն դոլար): Ութերորդ հորիզոնականում մեկ այլ անգլիական ակումբ է` Մանչեսթեր Սիթին, որի բրենդը գնահատվել է 292 մլն դոլար: Իտալական Միլանը իններորդ հորիզոնականում է՝ 292 մլն դոլար: Լավագույն տասնյակը եզրափակում է Շալկե 04-ը: Շալկեի բրենդային արժեքը կազմել է 266 մլն դոլար:

Մոսկովյան Սպարտակը, որտեղ խաղում է մեր ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, բավարարվել է ընդամենը 30 մլն բրենդային արժեքով և զբաղեցրել 194-րդ հորիզոնականը:

Դոնեցկի Շախտյորը, որտեղ խաղում է մեր մյուս աստղ՝ Հենրիխ Մխիթարյանը, 207-րդ հորիզոնականում է (23 մլն դոլար):

Share