Բաժին. Այլ Լուրեր

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Երեկ՝ ապրիլի 10-ին, տեղի ուենցան Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները: Բարսելոնան սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍԺ-ին, իսկ Յուվենտուսը՝ Բավարիային:

Բարսելոնան ծանր պայքարում կարողացավ ոչ-ոքի խաղալ ՊՍԺ-ի հետ: Խաղի ընթացքում «Բարսա»-ի խաղացողները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ առանց Մեսսի հնարավոր չէ: Խաղի հաշիվը 50-րդ րոպեին բացեց Խավիեր Պաստորեն: Լիոնել Մեսսին, ով հայտավորված չէր մեկնարկային կազմում, փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին և ընդամենը 7 րոպե հետո կարողացավ գոլային պահ ստեղծել: Մեսսին Դավիդ Վիլայի հետ օգնեցին գոլի հեղինակ դառնալ Պեդրոին: Ասյպիսով, Բարսելոնա -ՊՍԺ՝ 1-1:

Յուվենտուս – Բավարիա խաղն ավարտվեց 0-2 հաշվով: Խաղն, ընդհանուր առմամբ, անցավ հյուրերի մեծ առավելությամբ: Տանտերերը ուենցան ընդամենը մի քանի գոլային պահ, որոնցից չկարողացան օգտվել:  64-րդ րոպեին հաշիվը բացեց Մարիո Մանջուկիչը, իսկ 91-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Բավարայի կիսապաշտպան Պիարրոն:

Նշենք, որ երկու խաղերի արդյունքներից հետո 1/2 եզրափակիչ դուրս եկան Ռեալ Մադրիդը, Բորուսսիա Դորտմունդը, Բարսելոնան և Բավարիան:

Share