Բաժին. Այլ Լուրեր

MICROSOFT-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 7 ԴՈՒՅՄԱՆՈՑ SURFACE-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Microsoft ընկերությունը մեկնարկում է նոր պլանշետի արտադրությունը: Այն օժտված կլինի 7 դույմանոց էկրանով: Նոր պլանշետը կաշխատի Windws 8 օպերացիոն համակարգով: Սա առաջին Windows 8-ով աշխատող պլանշետն է, որի էկրանի տրամագիծը փոքր է 10 դույմից:

Նոր պլանշետը կունենա 8 MPx հզորությամբ տեսախցիկ, AMD պրոցեսոր, որի հզորությունը կկազմի 4×1,7GHz: Պլանշետի օպերատիվ հիշողությունը կկազմի 4 GB, իսկ ներքին հիշողությունը՝ 32 GB: Պլանշետը կանվանվի Surface:

Սպասվում է, որ պլանշետը վաճառքի դուրս կգա տարվա երկրորդ կեսին և կարժենա 400 ԱՄՆ դոլար:

Share