Բաժին. Այլ Լուրեր

BOSCH ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՏԱԴՐԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՅԱՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Bosch ընկերությունը սկսել է ավտոմեքենան ավտոմատ կայանելու նոր սերնդի համակարգի արտադրությունը: Նոր համակարգը վարորդներին թույլ կտա ավտոմեքենան կայանել առանց իրենց միջամտության: Համակարգն ինքն է պատասխանատու մեքենայի տեղաշարժի և արգելակման համար: 

Այս համակարգի շնորհիվ առանց վարորդի մեքենան կկարողանա կայանել այն տարածքում, որը մեքենայի երկարությունը գերազանցում է նվազագույնը 80 սմ-ով: Սարքավորումը բացի կայանելու ունակությունից, օժտված կլինի նաև մեքենան կայանելու համար ազատ տեղ որոնելու համակարգով:  

Ներկա պահին Bosch ընկերությունը ավտոարտադրողներին է առաջարկում հատուկ կայանման սարք, որը թույլ է տալիս կայանել ավտոմեքենան գրեթե առանց վարորդի միջամտության: Սարքը կարողանում է կայանել ավտոմեքենան՝ մեքենայի երկարությունից 1մ ավելի տարածքում: Այսպիսի համակարգեր արդեն տեղադրվել են Ford Focus, Ford Kuga, Volkswagen Golf և Kia cee’d ավտոմեքենաների վրա:

Share