Բաժին. Այլ Լուրեր

ՉԻՆԱԿԱՆ OPPO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՏԱԴՐԻ ԱՄԵՆԱԲԱՐԱԿ ՍՄԱՐԹՖՈՆԸ

Չինական Oppo ընկերությունը պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել` ստեղծելով հաջորդ ամենաբարակ սմարթֆոնը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության տնօրենը: Նշենք, որ Oppo ընկերության ստեղծած առաջին սմարթֆոնի հաստությունը կազմում է 6,65մմ: Հետագայում այս ռեկորդը գերազանցվեց Alcatel ընկերության ստեղծած One Touche Idol Ultra սմարթֆոնի կողմից (6,45մմ):

Oppo-ի նոր մոդելը կանվանվի Oppo R809T: Այն օժտված կլինի Full HD 4,5 դույմանոց էկրանով: Սմարթֆոնը կաշխատի Mediatek պրոցեսորով, որի հզորությունը կկազմի 4×1,5GHz: Սմարթֆոնի տեսախցիկի հզորությունը կլինի 8.0 MPx: Նոր սմարթֆոնի հաստությունը կկազմի 6,13մմ: Սմարֆոնը կաշխատի Android օպերացիոն համակարգով:

Share