Բաժին. Այլ Լուրեր

ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ 1/4-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Երեկ՝ ապրիլի 11-ին, տեղի ունեցան Եվրոպայի Լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները: Կազանի Ռուբինը սեփական հարկի տակ կարողացավ հաղթանակի հասնել Չելսիի նկատմամբ: Խաղն ավարտվեց 3-2 հաշվով: Տանտերերից գոլերի հեղինակներ դարձան Մարկանոն, Կարդենիզը և Նատչոն, իսկ հյուրերից՝ Տորրեսը և Մոսեսը:

Շվեցարական Բազելը սեփական հարկի տակ հիմանական ժամանակում ոչ-ոքի խաղաց Տոտնհեմի հետ, սակայն 11 մետրանոց հարվածների արդյունքում 1/2 եզրափակիչ դուրս եկավ Բազելը: Գոլերի հեղինակներ դարձան՝ Բազելի կողմից Սալախն ու Դրագովիչը, իսկ Տոտնհեմի կողմից դուբլի հեղինակ դարձավ Դեմփսին:

Մնացած խաղերն ավարտվեցին 1-1 հաշվով: Լացիո-Ֆեներբախչե խաղում գոլերի հեղինակներ դարձան Լուլիչն ու Էրկին, իսկ Նյուքասլ-Բենֆիկա խաղում՝ Սիսսեն ու Սալվիոն:

Այսպիսով, այս տուրից հետո կիսաեզրափակիչ դուրս եկան Չելսին, Բազելը, Ֆեներբախչեն և Բենֆիկան:

Share