Բաժին. Այլ Լուրեր

ASTON MARTIN RAPID-Ը ԿԼԻՆԻ ՋՐԱԾՆՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԱՌԱՋԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Aston Martin ընկերությունը Նյուրբերգում կայանալիք ավտո-մարաթոնին կմասնակցի ջրածնացված շարժիչով: Նման որոշում է կայացրել ընկերության տնօրենների խորհուրդը: Aston Martin Rapid-ը կլինի առաջին ավտոմեքենան, որն ամբողջ մարաթոնը կանցնի առանց CO2 գազի արտանետման:

Մեքենայի արտադրությանն ու մրցմանը պատրաստվելու գործընթացին միջամտել է նաև ավստրիական Alset Global ընկերությունը, որը զբաղվում է ջրածնային տեխնոլոգիաների զարգացմամբ: Նոր Aston Martin-ը զինված կլինի 4 ջրածնային բալոններով, որոնք իրենց մեջ կպարունակեն 3,5 կգ գազ: Շարժիչի աշխատանքային ծավալը կկազմի 6.0 լիտր, և մեքենան կաշխատի բենզինի և ջրածնի համատեղ այրումից: 

Շարժիչում ջրածնի այրումը թույլ է տալիս չարտանետել CO2 գազ և նպաստում է շրջակա միջավայրի աղտոտման բացակայությանը: Մեքենայի քաղաքային տարբերակը աշխատում է բենզինային շարժիչով:

Մեքենան ջրածնային շարժիչով վաճառքի դուս կգա միայն այս փորձությունը հաղթահարելու դեպքում:

Aston Martin Rapid-ը 0-100կմ/ժ արագությունը կգերազանցի ընդամենը 3,8 վայրկյանում:

Share