Բաժին. Այլ Լուրեր

BUGATTI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ

Bugatti ընկերությունը ևս մեկ անգամ գերազանցել է իր կողմից սահմանված ռեկորդը: Ընկերության նորաստեղծ Bugatti Veyron Grand Sport Vitesse-ը գերազանցել է 408,84 կմ/ժ արագությունը: Ռեկորդը գերազանցելու պահին մեքենայի ղեկին է եղել չինացի Էնտոնի Լյուն:

Այս ամենի կապակցությամբ ընկերությունը կհավաքի հատուկ մոդել, որը կանվանվի Bugatti Veyron Grand Sport Vitesse World Record Car (WRC) Edition: Նոր մոդելի վրա կտեղադրվի W16 տուրբոշարժիչ, որի աշխատանքային ծավալը կկազմի 8.0 լիտր, իսկ հզորությունը՝ 1200 ձիաուժ: 

Մեքենայի վրա կտեղադրվի նաև 7 աստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփ: Մեքենան 0-100 կմ/ժ արագությունը կգերազանցի ընդամենը 2,5 վայրկյանում, նախկինում այն կազմում էր 2,6 վայրկյան: Մեքենան կցուցադրվի Շանհայի ավտոցուցահանդեսի ժամանակ: Նոր մոդելը կարժենա 2.60 մլն դոլար:

Share