Բաժին. Այլ Լուրեր

MARUSSIA B2 SPORT-Ը ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

Ռուսական Marussia ընկերությունը շարունակում է զարմացնել իր մրցակիցներին: Ռուսական ընկերությունը արտադրել է հերթական գլուխգործոցը: Նոր մոդելը անվանվել է Marussia B2 sport: 

Մեքենան Marussia B2-ի մոդերնիզացված տարբերակն է: Նոր սպորտային մեքենայի վրա տեղադրվել է 2.8 լիտր աշխատանքային ծավալով biTurbo շարժիչ: Շարժչի հզորությունը կազմում է 450 ձիաուժ: 

Նախկին մոդելի համեմատ B2 sport-ը թեթևացել է 80 կգ-ով և կազմել 1100 կգ: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 340կմ/ժ, իսկ 0-100կմ/ժ արագությունը մեքենան գերազանցում է ընդամենը 3,6 վայրկյանում: 

Ընկերության մրցակիցներին հատկապես զարմացնում է նման հզոր ավտոմեքենայի ցածր գինը: Մեքենան վաճառքի դուրս կգա հուլիսին, սահմանափակ քանակությամբ և կարժենա ընդամենը 180.000 ԱՄՆ դոլար: Նույն դասի Ferrari-ն արժե մոտավորապես 800.000 դոլար, իսկ Audi R8-ը՝ 365.000 դոլար:

Share