Բաժին. Այլ Լուրեր

ՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ

Լոնդոնյան Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչն արդեն 7-րդ անգամ հայր է դարձել: Աբրամովիչի 31-ամյա կինը՝ Դարյա Ժուկովան, ապրիլի 8-ին ծննդաբերել է Նյու-Յորքի Ռուզվոլտյան կլինիկայում:

Այս անգամ Աբրամովիչն աղջիկ է ունեցել, ում անվանել են Լեյա: Լեյան Ռոման Աբրամովիչի և Դարյա ժուկովայի երկրորդ երեխան է: Նրանց առաջին երեխան ծնվել էր 2009թ.-ին: 

Նշենք, որ Դարյա Ժուկովան Աբրամովիչի երկրորդ կինն է: Աբրամովիչը Իրինա Մալդինայից բաժանվել էր 2007թ.-ին: Առաջի կնոջից Աբրամովիչն ունի հինգ երեխա՝ եկու տղա և երեք աղջիկ: 

Աբրամովիչի երեխաներից ճանաչված է միայն նրա մեծ տղան՝ 19-ամյա Արկադի Աբրամովիչը: Արկադիի անունը հայտնի է դարձել նրա կատարած 26 մլն դոլար արժողությամբ գործարքից հետո: Արկադի Աբրամովիչը 26 մլն դոլարով գնել է CenGeo Holdings նավթաարդյունաբերական ընկերությունը, որին պատկանում են Հարավային Սիբիրում գտնվող Կոլտոգորսկոյե նավթահանքերը:

Share