Բաժին. Այլ Լուրեր

SUBARU IMPREZA WRX STI-Ն ՎԱՃԱՌՔԻ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՀՈՒՆԻՍԻՆ

Subaru ընկերությունը և Carlex Design դիզայներական ընկերությունը համատեղ արտադրել են նոր Subaru Impreza WRX STI սպորտային ավտոմեքենան: Նոր մոդելը արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 75 հատ: Մեքենան կվաճառվի միայն Մեծ Բրիտանիայում: 

Մեքենայի վրա տեղադրվել է նոր վեցաստիճանանոց մեխանիկական փոխանցման տուփ, 2,5 լիտրանոց տուրբոշարժիչ, որի հզորությունը կազմել է 400 ձիաուժ: Ի շնորհիվ նոր շարժիչի՝ մեքենան 0-100կմ/ժ արագությունը գերազանցում է ընդամենը 3,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը (250կմ/ժ) սահմանափակվել է համակարգչի օգնությամբ:

Ամբողջովին փոխվել է մեքենայի սրահը, տեղադրվել է նաև Bosch ֆիրմայի 18 բարձրախոս: Ի շնորհիվ դիզայներների և ինժիներների աշխատանքի՝ մեքենան հնարավոր ամեն կերպ թեթևացել է. WRX STI-ի քաշը կազմել է 1070կգ:

Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, հնարավոր է, որ մեքենան արտադրվի նաև այլ երկրների համար: Մեծ Բրիտանիայում այն վաճառքի դուրս կգա հունիսին: Մեքնայի գինը դեռ պարզ չէ:

Share