Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ VOLKSWAGEN GOLF-Ը ԿԱՐՏԱԴՐՎԻ ՀԶՈՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԻՉՈՎ

Volkswagen ընկերությունը մեկնարկել է նոր Volkswagen Golg R-ի արտադրությունը: Մեքենան կլինի Golf դասի ամենաարագ և ամենաթեթև մոդելը: Մեքենայի արտադրության մեջ ակտիվորեն կօգտագործվի կարբոնիտ, ինչը մեքենային կհաղորդի ամրություն և թեթևություն:

Կհզորացվի նաև մեքենայի շարժիչը: Կտեղադրվի V6 2.8 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչ. շարժիչի հզորությունը կկազմի ոչ թե 300, այլ 320 ձիաուժ: Մեքենայի քաշը 1541 կգ-ից նվազեցվել է մինչ 1426 կգ: Նոր Golf-ը 0-100 կմ/ժ արագությունը կգերազանցի ընդամենը 5,8 վայրկյանում:

Նոր մոդելը դուրս կգա 2014թ.-ին և կարժենա 36.000 եվրո:

Share