Այլ Լուրեր

2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմում է 3,06 միլիոն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի հանրապետության բնակչությունը կազմում է 3,067.4 հազար մարդ: Քաղաքային բնակչության քանակը 1,976 հազար է, իսկ գյուղականը՝ 1,091.4 հազար մարդ:

Երևանի բնակչության թիվը կազմում է 1,136.3 հազար մարդ: Ընդ որում՝ ամենաբնակեցված համայնքը հենց մայրաքաղաքն է:

Կոտայքի մարզում բնակվում է 292.4 հազար մարդ, որից քաղաքային է 161 հազարը, և գյուղական՝ 131.4 հազարը:

Արմավիրի մարզում բնակվում է 267.1 հազար մարդ: Այս մարզում քաղաքային բնակավայրերում է ապրում 87.1 հազար մարդ, իսկ գյուղական բնակավայրերում՝ 180 հազար:

Արարատի մարզում բնակվում է 266.3 հազար մարդ, որից քաղաքային է 80.5 հազարը, գյուղական՝ 185.8 հազարը:

Շիրակի մարզում բնակվում է 242.1 հազար մարդ: Այստեղ քաղաքաբնակ է 138.3 հազար մարդ, և գյուղաբնակ՝ 103.8 հազարը:

Լոռու մարզում բնակվում է 229.2 հազար մարդ: Այստեղ քաղաքային բնակավայրերում ապրում է 129.1 հազար մարդ, իսկ գյուղական բնակավայրերում՝ 100.1 հազար:

Գեղարքունիքի մարզում բնակվում է 215.5 հազար մարդ, որից քաղաքային է 69.2 հազարը, և գյուղական՝ 146.3 հազարը:

Արագածոտնի մարզում բնակվում է 135.1 հազար մարդ, որից քաղաքային է 29.8 հազարը, իսկ գյուղական՝ 105.3 հազարը:

Սյունիքի մարզում բնակվում է 116.7 հազար մարդ, որից քաղաքային է 78 հազարը, և գյուղական՝ 38.7 հազարը։

Տավուշի մարզում բնակվում է 117.6 հազար մարդ: Այստեղ քաղաքաբնակ է 49.6 հազար մարդ, և գյուղաբնակ՝ 68 հազարը:

Վայոց ձորն ամենաքիչ բնակչություն ունեցող մարզն է, որտեղ բնակվում է 49.1 հազար մարդ, որից քաղաքային է 17.1 հազարը, և գյուղական՝ 32 հազարը:

Share