Բաժին. Այլ Լուրեր

GOOGLE GLASS ԱԿՆՈՑՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ 1500 ԴՈԼԱՐ

Google ընկերությունը բացահայտել է որոշ տեխնիկական տվյալներ՝ կապված Google Glass-ի հետ:

Այսպես, Google ակնոցն օժտված է 5MPx հզորությամբ տեսախցիկով, ինչը կձայնագրի վիդեոն HD որակով: Ակնոցը օժտված է նաև 16ԳԲ ներքին հիշողությամբ, որից օգտագործողին է հասանելի 12 ԳԲ-ն: Ակնոցը ունի նաև WiFi և Bluetooth, ինչը թույլ կտա ուղիղ կապ հաստատել համակարգչի կամ սմարթֆոնի հետ:

Google Glass-ը օգտվողի աչքի առաջ կբերի տեսապատկերը 25 դույմանոց էկրանի չափով: Մասնագետների խոսքով, ակնոցի լիցքավորումը կհերիքի մեկ օրվա համար, սակայն լիցքաթափվելու դեպքում հնարավոր կլինի այն լիցքավորել MicroUSB-ի օգնությամբ՝ սնուցում ստանալով անգամ սմարթֆոնից:

Ակնոցը հիմնականում համատեղելի է 4-րդ սերնդի Android-ների հետ, սակայն հասանելի սարքերի թիվը մոտ ապագայում կավելանա: Նոր MyGlass Android ծրագրի շնորհիվ ակնոցը կունենա նաև գեոլոկացիոն համակարգ:

Ակնոցը ձայնը կհաղորդի հատուկ նախագծված Bone Conduction-ի օգնությամբ, ինչը ձայնը կփոխանցի ոչ թե ականջներին, այլ գանգոսկրի օգնությամբ ձայնը կներթափանցի միանգամից մարդու ուղեղ, որը թույլ կտա այդ ընթացքում ականջները «ազատ պահել»:

Ակնոցը գլոբալ վաճառքի դուրս կգան 2014 թվականին և կարժենա 1500 ԱՄՆ դոլար:

Share