Բաժին. Այլ Լուրեր

FACEBOOK HOME ԾՐԱԳԻՐԸ ԿԱՇԽԱՏԻ ՆԱԵՎ IPHONE-Ի ԵՎ WINDOWS PHONE-Ի ՀԵՏ

Մոտ ապագայում Facebook Home ծրագիրը կաշխատի նաև iOS և Windows օպերացիոն համակարգերի հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: 

Նշվում է, որ Facebook-ը բանակցություններ է սկսել Microsoft և Apple ընկերությունների հետ՝ ծրագիրը iPhone-ների և Windows Phone հեռախոսների համար հասանելի դարձնելու համար:

Ցուկերբերգը նշել է, որ Facebook և Apple ընկերությունները ծրագրային ոլորտում արդեն համագործակցություն ունեցել են, և հենվելով այդ հարաբերությունների դրական հետևանքների վրա՝ կարելի է սպասել, որ նոր ծրագիրը  հասանելի կլինի մոտ ապագայում:

Share