Բաժին. Այլ Լուրեր

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԻՐԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ 40 ՄԱՐԴ

Իրանի հարավ-արևելյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 40 մարդ և վիրավորել՝ 850-ը: ԱՄՆ-ի երկրաբանական կայանի տվյալներով, երկրաշարժի հզորությունը կազմել է 7.8 մագնիտուդ:  

Երկրաշարժի ալիքը հասել է նաև Հնդկաստան: Երկրաշարժի պատճառով Նյու-Դելիի բարձրահարկ շենքերից տարհանվել է ամբողջ բնակչությունը:

Երկրաշարժը վնասներ է պատճառել Իրանի հարևան Պակիստանին: Նախնական տվյալներով, Պակիստանում մահացել է 5 մարդ և տարբեր կարգի վնասվածքներ է ստացել 26 մարդ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խաշ քաղաքից 90 կմ դեպի արևելք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:

Նշենք, որ ապրիլի 9-ին Իրանում տեղի էր ունեցել ևս մեկ երկրաշարժ, ինչի հետևանքով մահացել էր 37, վիրավորվել 900 մարդ:

Share