Բաժին. Այլ Լուրեր

FIREFOX OS ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՀՈՒՆԻՍԻՆ

Mozilla ընկերության տնօրեն Գարի Կովաչը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որի համաձայն՝ Mozilla ընկերությունը պատրաստվում է նոր Firefox OS օպերացիոն համակարգի գործարկմանը: 

Կովաչի խոսքերից ելնելով՝ նոր օպերացիոն համակարգը նախնական շահագործման կհանձնվի հունիսին Վենեսուելայում, Լեհաստանում, Բրազիլիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում: Ավելի ուշ Firefox OS-ը դուրս կգա ևս 6 երկրում: Նոր համակարգը ԱՄՆ-ում կգործարկվի միայն 2014թ.:

Օպերացիոն համակարգը իրենց սմարթֆոններում տեղադրելու համար մրցակցում են առաջատար ընկերությունները՝ ZTE-ն, Huawei-ը, Alcatel-ը, Sony-ին և LG-ին:

Share