Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ PORSCHE CARRERA-Ն ՎԱՃԱՌՔԻ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՀՈՒԼԻՍԻՆ

Porsche ընկերությունը սկսել է Porsche 911 Carrera S-ի արտադրությունը: Մոդելը կստանա նոր անվահեծեր և նոր շարժիչ: Աննշան կփոխվի մեքենայի արտաքինը: Մեքենան վաճառքի դուրս կգա 2013թ. հուլիսին: 

Նոր Carrera S-ը կարտադրվի 20 դույմանոց անվահեծերով: Կտեղադրվի 3.8 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչ, որի հզորությունը կկազմի 350 ձիաուժ: Մեքենան 0-100 կմ/ժ արագությունը կգերազանցի ընդամենը 4,6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 293 կմ/ժ:  

Մեքենայի արտադրությունը իրականացվում է Porsche ընկերության և Need 4 Speed Motorsport տյունինգային ընկերության համատեղ աշխատանքի ներքո:

Share