Բաժին. Այլ Լուրեր

FIFA 14-Ը ՇՈՒՏՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԴՈՒՐՍ ԿԳԱ

Շուտով դուրս կգա EA Games ընկերության Fifa 14 խաղը: Նման տեղեկություն է տեղադրվել EA-ի պաշտոնական կայքում: Նոր Fifa-ն նախորդից լիովին կտարբերվի: Խաղի մեջ ամբողջովին փոխվել է «ֆիզիկան»: Խաղում տեղադրվել է նոր «Հիանալի հարված» համակարգը, որը ֆուտբոլիստներին թույլ կտա հարվածել անգամ ամենաանհարմար դիրքից:

Տեղադրվել է նաև նոր «Սուպեր դրիբլինգ» համակարգը, ինչը թույլ է տալիս գնդակին տիրել ավելի ապահով՝ ելնելով ֆուտբոլիստի զարգացվածության աստիճանից: Մասնագետները հաշվարկել են նաև գնդակի տեղաշարժման նոր ֆիզիկան և այն դարձրել իրականությանը շատ մոտ: Խաղում գոլ խփելը դժվարացել է: 

Բարելավվել է թիմի համագործակցությունը, ինչպես նաև ներդրվել է նոր «թիմային և անհատական ինտելեկտ» համակարգ, ինչը խաղացողներին դարձրել է իրականին ավելի մոտ:

Ներդրվել է նաև նոր տրանսֆերային համակարգ՝ կապված Fifa Live-ի հետ:

Ինչպես և նախորդ տարբերակում, նոր Fifa-ի դեմքը Լիոնել Մեսսին է:

Share