Բաժին. Այլ Լուրեր

MERCEDES GLA ՆՈՐ ՄՈԴԵԼԸ ՎԱՃԱՌՔԻ ԴՈՒՐՍ ԿԳԱ 2014Թ.-Ի ՍԿԶԲԻՆ

Գերմանական Mercedes-Benz ավտոկոնցեռնը պատրաստվում է թողարկել նոր կոմպակտ ամենագնաց GLA մոդելը: GLA-ի արտաքին տեսքը նմանություն ունի A դասի մոդելի հետ: Մեքենան համալրված կլինի 4 մխոցային, բենզինային կամ դիզելային շարժիչով` 110-211 ձիաուժ հզորությամբ: Կարտադրվի նաև AMG թյունինգով տարբերակը, որի շարժիչի հզորությունը կհասնի 354 ձիաուժի:

Սույն մոդելի մասին խոսվում էր արդեն 1 տարի: Սպասվում է, որ այն կմրցակցի BMW X1 և AUDI Q3 մոդելների հետ: GLA-ը վաճառքի կհանվի 2014թ.-ի սկզբին:

Share