Բաժին. Այլ Լուրեր

ԿԻՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԵԿԱՄՏԱԲԵՐ ՖԻԼՄԸ «ԱՎԱՏԱՐ»-Ն Է

Հայտնի են դարձել կինոմատոգրաֆիայի ամենաեկամտաբեր 10 ֆիլմերը: 

Առաջատարի դերում է Ջեյմս Քեմերոնի նկարահանած «Ավատար» ֆիլմը: «Ավատար»-ի ցուցադրումներից հավաքված գումարը կազմել է 2,782 մլրդ դոլար:

Երկրորդ հորիզոնականում է Քեմերոնի նկարահանած մեկ այլ ֆիլմ՝ «Տիտանիկ»-ը, որը համաշխարհային ցուցադրումներից հավաքել է 2,185 մլրդ դոլար:

Երրորդ հորիզոնականում Ջոսս Ուիդոնի նկարահանած «Վրիժառուները» ֆիլմն է, որի ցուցադրումներից հավաքագրվել է 1,812 մլրդ դոլար: Հարկավոր է նշել, որ այս ֆիլմը նոր է, և թիվը դեռևս կաճի: 

Չորրորդը Քրիստիան Նոլանի նկարահանած «Մութ ասպետը. Լեգենդը վերադառնում է» ֆիլմն է: Այն հավաքել է 1.810 մլրդ դոլար: Լավագույն հնգյակը եզրափակում է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմը: Գոր Վերբինսկու նկարահանած ֆիլմը կարողացել է հավաքել 1,066 մլրդ դոլար:

«Աստղային պատերազմներ»-ի առաջին հատվածը կարողացել է հավաքել 1.026 մլրդ դոլար: Այս ֆիլմը վարկանիշում վեցերորդն է:

Յոթերորդ հորիզոնականում «Մութ ասպետը» ֆիլմ է (1,040 մլրդ դոլար), ութերորդ հորիզոնակնում՝ «Շրեկ 2»-ը (920 մլրդ դոլար): 

Նախավերջին տեղում է «Այլմոլորակային» ֆիլմը, որը ցուցադրումներից հավաքել է 793 մլն դոլար:

Լավագույն տասնյակը եզրափակում է «Աստղային պատերազմներ»-ի չորրորդ հատվածը: Ֆիլմը կարողացել է հավաքել 775,40 մլն դոլար:

Share