Բաժին. Այլ Լուրեր

MARS ONE-Ը ՓՆՏՐՈՒՄ Է ՈՒՂԵՎՈՐՆԵՐ ԴԵՊԻ ՄԱՐՍ

Հոլանդական Marce One ընկերությունը սկսել է կամավորականների ցուցակագրումը` դեպի Մարս ուղևորվելու համար: Ընկերությունը ընդունում է միայն այն մարդկանց հայտերը, ովքեր կարող են անծանոթ միջավայրում արագ կողմնորոշվել: Բացի դրանից, հաշվի են առնվում նաև թիմային աշխատանքի գործոնը, տոկունությունը և ստեղծագործելու ունակությունը:

Հարկավոր է նշել, որ ճանապարհորդները Մարսից դեպի Երկիր մոլորակ չեն վերադառնա:

Mars One-ի հիմնադիր Բաս Լանսդրոփը BBC-ին տված հարցազրույցում բացատրել է Երկիր չվերադառնալու պատճառը: Նա նշել է, որ ճանապարհորդները Մարսի վրա կգտնվեն 8  ամիս, և հաշվի առնելով Մարսի մագնիսական դաշտի թուլությունը՝ ճանապարհորդները կկորցնեն մկանների ամրությունը: Վերադառնալով Երկիր մոլորակ՝ նրանց մկանային համակարգը չի դիմանա Երկրի մագնիսական դաշտի հզորությանը և կմահանան:

Լանդրոփը նշել է, որ Մարսից չվերադառնալու դեպքում նրանք հնարավորություն կունենան այնտեղ կյանքը շարունակելու և նոր քաղաքակրթություն ստեղծելու՝ հավելելով, որ Մարսը նման է Երկիր մոլորակին:

Share