Բաժին. Այլ Լուրեր

«ՍՓՅՈՒՌ». Ի՞ՆՉ ԱՊՐԱՆՔ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՓՆՏՐՈՒՄ

Ամեն օր «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնն օգնում է հազարավոր մարդկանց գտնել անհրաժեշտ տեղեկություններ կազմակերպությունների, ինչպես նաև առաջարկվող ապրանքների, ծառայությունների մասին: Համաձայն վիճակագրության, «Սփյուռ»-ի հեռախոսային տեղեկատուից (519999) և վեբ-կայքից (www.spyur.am) օգտվում են օրական մինչև 25.000 մարդ:  

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնից` 2012 թվականի ընթացքում «Սփյուռ»-ի հեռախոսային տեղեկատուով և վեբ-կայքով առավել շատ հարցվող ապրանքների և ծառայությունների առաջին հորիզոնականներում են հայտնվել հարցումները ավիատոմսերի վաճառքի և ամրագրման մասին (հարցումների քանակը` 9861), տաքսիների մասին (հարցումների քանակը` 9662), տեղեկատվություն միջքաղաքային կոդերի մասին (հարցումների քանակը`7287), ռեստորանների մասին (հարցումների քանակը` 7264), համակարգիչների մասին (հարցումների քանակը` 6660), Հայաստանում աշխատանքի տեղավորման մասին (հարցումների քանակը` 5637), բանկերի մասին (հարցումների քանակը` 5091), հյուրանոցների մասին (հարցումների քանակը` 5010), անշարժ գույքի գործակալությունների մասին (հարցումների քանակը` 4861), տպագրության մասին (հարցումների քանակը` 4349):

Share