Բաժին. Այլ Լուրեր

2012Թ.-Ի ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ REAL MADRID-Ն Է

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել և հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշը: 

Վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է առաջատարը: 2012թ. ամենաթանկ ֆուտբոլային ակումբը Մադրիդի Ռեալն է: «Ռեալ»-ի շուկայական կապիտալիզացիան գնահատվել է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրորդ հորիզոնականում Մանչեսթեր Յունայթեդն է, որը վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ զիջել է առաջատարի դիրքը: Մանչեսթերյան ակումբը գնահատվել է 3,165 մլրդ դոլար: Երրորդ հորիզոնականում է կատալոնական Բարսելոնան: Բարսելոնայի արժեքը գնահատվել է 2,6 մլրդ դոլար:

Չորրորդ հորիզոնականում Արսենալն է՝ 1,326 մլրդ դոլար: Լավագույն հնգյակը եզրափակում է Գերմանիայի առաջատար ֆուտբոլային ակումբը՝ Բավարիան: Բավարիայի շուկայական կապիտալիզացիան գնահատվել է 1,309 մլրդ դոլար:

Վեցերորդ հորիզոնականում է իտալական Միլանը: Միլանի արժեքը Forbes-ի մասնագետները գնահատել են 945 մլն ԱՄՆ դոլար: Լոնդոնյան Չելսին յոթերորդն է: Աբրամովիչին պատկանող ակումբը գնահատվել է 901 մլն դոլար: Ութերորդ հորիզոնականում է Իտալիայի գործող չեմպիոնը՝ Յուվենտուսը (694 մլն դոլար): Մանչեսթերյան մյուս ակումբը՝ Մանչեսթեր Սիթին, հայտնվել է լավագույն տասնյակի նախավերջին հորիզոնականում: «Սիթի»-ի շուկայական կապիտալիզացիան գնահատվել է 689 մլն դոլար:

Անգլիական Լիվերպուլը լավագույն տասնյակի վերջին հորիզոնականում է՝ 651 մլն դոլար:

Share