Բաժին. Այլ Լուրեր

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԵՐԿՆԱՔԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի մոտ մեկնարկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերի շինարարությունը: Նորակառույց երկնաքերի բարձրությունը կլինի 1001 մ, որը 173 մետրով բարձր կլինի ներկայիս ամենաբարձր երկնաքերից՝ Դուբայի Բուրջ Խալիֆայից: Բուրջ Խալիֆայի բարձրությունը կազմում է 828 մ: 

Նորակառույց երկնաքերի շուրջ կկառուցվի քաղաք, որտեղ կկարողանա բնակվել շուրջ 80.000 մարդ: Երկնաքերը կանվանվի Kingdom Tower: Երկնաքերը նախագծել են հայտնի ճարտարապետներ Էդրիան Սմիթն ու Գորդոն Ջիլլը: Kingdom Tower-ի շինարարությունը կավարտվի 2016 թվականին:

Share