Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ XBOX 720-Ը ԿՈՒՆԵՆԱ 2 ՊՐՈՑԵՍՈՐ

Microsoft ընկերության նոր Xbox-ը օժտված կլինի երկու պրոցեսորով: Նոր Xbox-ը, որը կանվանվի Xbox 720, կարտադրվի AMD ընկերության կողմից ստեղծած չիփերով և կաշխատի Windows 8.0 օպերացիոն համակարգով՝ նախատեսված հատուկ Xbox-ի համար: 

Xbox 720-ն իր հիմնական մրցակից՝ Sony Playstation 4-ից առանձնանում է առկա երկու պրոցեսորով: Մի պրոցեսորը կլինի Xbox 360-ի վրա տեղադրվածը, իսկ նորը կլինի ավելի հզոր AMD Jaguar-ը: Հին պրոցեսորը չի հանվի շահագործումից, որպեսզի «գեյմերները» կարողանան խաղալ նաև Xbox 360-ի համար նախատեսված խաղերը:

Բացի ներքին հիշողությունից, Xbox-ը կունենա նաև արտաքին հիշողության սարքեր միացնելու հնարավորություն: Xbox-ը իր վրա կունենա նաև երրորդ սերնդի USB port-եր՝ USB 3.0: USB 3.0 թույլ կտա իրականացնել ֆայլերի արագ փոխանակում և կնպաստի որակի բարելավմանը:

Share