Բաժին. Այլ Լուրեր

ZTE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԵՆ ԹՈՂԱՐԿԵԼ Է 500 ՄԼՆ ՍՄԱՐԹՖՈՆ

Հեռահաղորդակցական սարքերի արտադրությամբ զբաղվող չինական ZTE ընկերությունը նշում է իր հիմնադրման 15-ամյակը: Այս ժամանակահատվածում ընկերությունը արտադրել է 500 մլն բջջային հեռախոս և սմարթֆոն: Ընկերությունը մեծ առաջընթաց է արձանագրել վերջին 5 տարում: 

Ընկերության գործունեության առաջին 10 տարում արտադրվել է 100 մլն հեռախոս, իսկ վերջին հինգ տարում այդ ցուցանիշն ավելացրել է 4 անգամ:

ZTE-ն առաջիկա 3 տարում պլանավորում է տեղ զբաղեցնել հեռախոս արտադրող ընկերությունների առաջին եռյակում:

Այս տարի ընկերությունը պատրաստվում է թողարկել 2 տիպի նոր սմարթֆոն՝ ZTE Grand S և ZTE Grand Memo:

Share