Բաժին. Այլ Լուրեր

HTC ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է HTC DESIRE L ՍՄԱՐԹՖՈՆԸ

Թայվանական HTC ընկերությունը ցուցադրել է իր նոր «բյուջետային» սմարոֆոնը: Այն անվանվել է HTC Desire L: Սմարթֆոնն աշխատում է 2x1GHz հզորությամբ պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը կազմում է 1GB:

Desire L-ի տեսախցիկի հզորությունը կազմում է 5MPx: Այն վիդեոն տեսագրում է HD որակով: Սմարթֆոնի ներքին հիշողությունը կազմում է 4GB:

Նոր սմարթֆոնն օժտված է Bluetooth-ով և WiFi-ով:

Ցուցադրման ժամանակ սմարթֆոնի գնային տվյալները չեն քննարկվել:

HTC Desire L-ն օժտված է MicroSD-ի տեղադրման հնարավորությամբ և աշխատում է Android օպերացիոն համակարգով:

Share