Բաժին. Այլ Լուրեր

ՇԱՆՀԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԻՏԱԼԱԿԱՆ ՆՈՐ «SUPERCAR»-Ը

Շանհայում բացված ավտոցուցահանդեսի ժամանակ իտալական Vulcano ընկերությունը ցուցադրել է Icona Vulcano սպորտային ավտոմեքենան:

Մեքենայի համար նախատեսված է երկու տիպի շարժիչ` H-Turismo V12 և H-Competizione: V12 H-Turismo-ի աշխատանքային ծավալը կամզում է 6.0 լիտր, իսկ հզորությունը` 950 ձիաուժ: Մեքենան նախագծվել է այնպես, որ միաժամանակ աշխատում են ջերմային և էլեկտրական շարժիչները: Մեքենան 0-100կմ/ժ արագությունը գերազանցում է 2,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 354կմ/ժ:

H-Competizione-ի հզորությունը կազմում է 550 ձիաուժ: Այս շարժիչով մեքենան 0-100կմ/ժ-ը գերազանցում է 3,1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 349կմ/ժ:

Երկու դեպքում էլ մեքենան աշխատում է 7 աստիճանանոց փոխանցման տուփով, ինչպես նաև օժտված է միայն էլեկտրական շարժիչով տեղաշարժվելու հնարավորությամբ:

Share