Բաժին. Այլ Լուրեր

SAMSUNG-Ը ՍԿՍԵԼ Է ՄՏՔԵՐ ԿԱՐԴԱՑՈՂ ՍԱՐՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

Samsung ընկերությունը սկսել է մտքեր կարդացող նոր սարքի փորձարկումը: Սարքը թույլ է տալիս մտքի միջոցով կառավարել պլանշետը և սմարթֆոնը: Փորձարկումն իրականցվել է Samsung Galaxy Note 10.1-ի օգնությամբ: Samsung-ի աշխատակիցների խոսքով, այս տեխնոլոգիան կօգնի սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգտվել ինտերնետից և սմարթֆոնի (պլանշետի) այլ  հնարավորություններից:

Փորձակումը ցույց է տվել, որ սարքի միջոցով ուղեղից ազդանշանը կենտրոնական պրոցեսորին է հասնում 4 վայրկյանի ընթացքում՝ 85-90% ճշգրտությամբ:

Samsung ընկերության հետազոտությունների բաժնի տնօրեն Ինսո Կիմը նշել է, որ զարմանալու ոչ մի բան չկա. եթե տեխնիկան կառավարվում է ձայնային ազդանշանների կամ շփման միջոցով, ապա ինչու՞ պետք է զարմանալ մտքի միջոցով կառավարելու վրա:

Share