Բաժին. Այլ Լուրեր

GOOGLE-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԹՈՂԱՐԿԵԼ ՆՈՐԱՑՎԱԾ NEXUS 4 ՍՄԱՐԹՖՈՆԸ

Մայիսին Google-ը կցուցադրի նոր Google Nexus 4-ը: Շատերի մոտ զարմանքի առիթ էր հանդիսացել այն, որ Google Nexus 4-ում բացակայում էր LTE-ն, ինչպես նաև այն չուներ 32 ԳԲ հիշողության ծավալ:

Այժմ մասնագետները վստահ են, որ ընկերությունը կուղղի այդ բացթողումները, և նոր Nexus-ը օժտված կլինի 32 ԳԲ ներքին հիշողությամբ և կկարողանա աշխատել CDMA և LTE տեխնոլոգիաների հետ:

Google-ը պատրաստվում է մայիսին ցուցադրել Google Android 5,0 Key Lime Pie նոր օպերացիոն համակարգը և այն սարքավորումները, որոնք կաշխատեն նոր Android-ով: Մասնագետները կարծում են, որ նոր Nexus-ը կցուցադրվի հենց այդ ժամանակ:

Share