Բաժին. Այլ Լուրեր

ՄԱՐԻՈ ԳՅՈՏՑԵՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԲԱՎԱՐԻԱ

Դորտմունդի Բորուսիայի առաջատար կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ամռանը կտեղափոխվի Մյունխենի Բավարիա: Այս մասին է հաղորդում Bild-ը: Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Մարիո Գյոտցեն կլինի Բունդեսլիգայի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը` 7 մլն եվրո:

Գյոտցեի տրանսֆերային արժեքը կազմել է 37 մլն եվրո: Ֆուտբոլիստի համար Բավարիան մրցակցում էր Լոնդոնի Արսենալի և Մանչեսթեր Սիթիի հետ: Գյոտցեն Բունդեսլիգայում այս տարի խաղացել է 28 խաղ, խփել 10 գնդակ և դարձել 10 գոլային փոխանցման հեղինակ:

Share