Բաժին. Այլ Լուրեր

CHAMPIONS LEAGUE. ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ 1/2 ԵԶՐԱՓԱԿԻՉ` ԲԱՎԱՐԻԱ – ԲԱՐՍԵԼՈՆԱ

Այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչ փուլի հանդիպումներից առաջինը: Մյունխենյան Բավարիան սեփական հարկի տակ կընդունի կատալոնական Բարսելոնային:

Այսօրվա խաղի առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգա Բարսելոնայի առաջատար Լիոնել Մեսսին: Բարսելոնայի մարզիչ Տիտո Վիլյանովան նշել է, որ այսօրվա խաղը կտարբերվի ՊՍԺ-ի հետ խաղից: Վիլյանովան նշել է, որ Բավարիան հզոր թիմ է, և իր խաղացողները այսօր այլ տրամադրությամբ դուրս կգան խաղադաշտ:

Բավարիայի մարզիչ Յուպ Հայնկեսը նշել է. «Բավարիան փորձ ունի խաղալու իսպանական գրանտ ակումբների դեմ. չեք հավատում՝ հարցրեք մեծ մարդկանց (ակնարկելով Ժոզե Մոուրինյոին)»:

Յուպ Հայնկեսը նշել է նաև, որ իր թիմը մեծ հույսեր ունի գավաթը նվաճելու և ամեն-ինչ կանի նախորդ տարվա սխալը թույլ չտալու համար:

Share