Բաժին. Այլ Լուրեր

INFINITY-Ն ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ ՆՈՐ JX-Ը

Infinity ընկերությունը սկսել է նոր Infinity JX-ի վաճառքը: Նոր մոդելը առաջին «կրոսռոդեր»-ն է, որն իր չափերով հավասար է սովորական արտաճանապարհային ավտոմեքենայի:

Մոդելի վրա տեղադրված է 3.5 լիտր աշխատանքային ծավալով V6 տուբոշարժիչ: Մեքենայի շարժիչի հզորությունը կազմում է 265 ձիաուժ: 0-100կմ/ժ արագությունը JX-ը գերազանցում է 7.2 վայրկյանում:

Չնայած հսկայական չափերին, նոր Ինֆինիտին 100 կմ անցնելու համար ծախսում է ընդամենը 13 լիտր բենզին:

Մեքենան կարտադրվի մի քանի ենթամոդելներով՝ Elegance, Premium, Elite և Hi-Tech:

Մեքենան օժտված է նաև ապահով հեռավորության պահպանման 6-րդ սերնդի համակարգով, որն առաջին անգամ տեղադրվել է հենց JX-ի վրա:

Share