Բաժին. Այլ Լուրեր

GOOGLE GLASS-Ն ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱԿՆՈՑԻ ՏԵՍՔ ԿՍՏԱՆԱ

Հայտնի է դարձել, որ Google-ն աշխատանքներ է տանում Google Glass ակնոց-համակարգիչների արտաքին տեսքը հասարակ ակնոցի նման դարձնելու ուղղությամբ: Ընկերությունը թափանցիկ դիսփլեյներ ստեղծելու ուղղությամբ փորձեր է կատարում: Google-ի կողմից արդեն նմանատիպ դիսփլեյների գյուտի արտոնագրման հայտ է ներկայացվել: Չնայած այս ամենին դեռևս դժվար է ասել, թե երբ կստեղծվեն վերոնշյալ բնութագրով ակնոց-համակարգիչները:

Share