Բաժին. Այլ Լուրեր

ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ 1/2-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ

Երեկ՝ ապրիլի 25-ին, տեղի ունեցան Եվրոպայի Լիգայի 1/2 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Շվեյցարիայի Բազելը սեփական հարկի տակ ընդունեց Չելսիին, իսկ Ֆեներբախչեն՝ Բենֆիկային:

Առաջին հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-2: Առաջին խաղակեսում խաղի հաշիվը բացեց Չելսիի կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը: Երկրորդ խաղակեսի 88-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը հաջող իրացրեց Բազելի կենտրոնական պաշտպան Ֆաբիան Շչարը: Ավելացրած ժամանակի վերջին րոպեին Չելսիի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզը տուգանայինի հարվածից հետո կարողացավ հաղթանակ պարգևել Չելսիին:

Ֆեներբախչե-Բենֆիկա խաղն իրադարձություններով առանձնապես աչքի չընկավ, փոխարենը 8 դեղին քարտ ցույց տրվեց մրցավարի կողմից: 72-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ֆեներբախչեի կենտրոնական պաշտպան Կյորքմազը: Կյորքմազի խփած գնդակը միակն էր այս խաղում: Այսպիսով, Ֆենեբախչե-Բենֆիկա՝ 1-0:

Share