Բաժին. Այլ Լուրեր

AUDI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՑՈՒՑԱԴՐԻ ՆՈՐ AUDI TT ULTRA QUATTRO-Ն

Մայիսի 8-ից 11-ը Վյորթերյան լճի ափին կայանալիք ավտոփառատոնը Audi ընկերությունը կվերածի «Quattro-ի տան»` ցուցադրելով տասնյակ Audi Quattro-ներ: Ցուցադրվող ավտոմեքենաների մեջ աչքի կընկնի նոր Audi TT ultra Quattro-ն:

Նոր TT-ի արտադրության մեջ օգտագործվել են բազմաթիվ նոր մետաղական ձուլվածքներ, ինչը թույլ է տվել նվազեցնել մեքենայի քաշը` այն հասցնելով 1111 կգ-ի: TT ultra Quattro-ի վրա տեղադրվել է 2.0 TFSI լիտր աշխատանքային ծավալով մոդերնիզացված տուրբոշարժիչ, որի հզորությունը կազմում է 310 ձիաուժ:

Մեքենայի քաշի նվազեցմանը նպաստել է նաև շարժիչի թեթևացումը` 25 կգ-ով: Նոր TT-ն 0-100կմ/ժ արագությունը գերազանցում է ընդամենը 4,2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակվում է համակարգչի միջոցով (280 կմ/ժ):

Share