Բաժին. Այլ Լուրեր

SAMSUNG ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՄՈՒՐ» ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Samsung ընկերությունը սկսել է նոր սմարթֆոնի արտադրությունը, որը վաճառքի դուրս կգա 2013թ. հուլիսին: Սմարթֆոնը կլինի Samsung Galaxy S4-ի «դիմացկուն» տարբերակը: Նորաստեղծ սմարթֆոնը կանվանվի Samsung Galaxy S4 active:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ սա կլինի առաջին Samsung սմարթֆոնը, որը կարտադրվի ոչ պլաստմասե պատյանով: Galaxy S4 active սմարթֆոնը կլինի ջրակայուն: Նոր պատյանը կբացառի փոշու և խոնավության ներթափանցումը սմարթֆոնի մեջ:

Բացի Active-ից, կարտադրվի նաև Galaxy S4-ի «խելացի» տարբերակը, որի վերաբերյալ մանրամասները դեռևս հայտնի չեն:

Հարկավոր է նշել, որ Galaxy S3-ի «խելացի» տարբերակն իր չափերով զիջում էր սովորական Galaxy-ին և անվանվել էր Mini:

Նշենք նաև, որ նոր սմարթֆոնի արտադրության հետ մեկտեղ Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել նաև նոր պլանշետ: Այն կունենա 8.0 դույմանոց էկրան: Նոր պլանշետի պատյանը նույնպես կլինի ավելի ամուր: Ամենայն հավանականությամբ, այն կլինի ալյումինից: 

Վերլուծաբանները նշում են, որ նման մոտեցմամբ Samsung ընկերությունը փորձում է ավելացնել վաճառքների ծավալը՝ ներգրավելով ավելի ակտիվ կյանքով ապրող մարդկանց, ում մոտ առկա է սմարթֆոնը գցելու կամ ջարդելու վտանգ:

Share