Բաժին. Այլ Լուրեր

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է SAMSUNG-Ի ՆՈՐ ՊԼԱՆՇԵՏԸ

Samsung ընկերության նոր պլանշետը շուտով վաճառքի դուրս կգա: Այն արտաքնապես շատ նման է իր նախորդին: Պլանշետն անվանվել է Samsung Galaxy Tab-3: 

Պլանշետի վրա փոխվել է դիմային տեսախցիկը, որի հզորությունն այժմ կազմում է 1,3 մեգապիքսել՝ նախկին 0,3-ի փոխարեն: Հզորացվել է նաև պրոցեսորը՝ 2×1,2 Ghz: Պլանշետի օպերատիվ հիշողությունը կազմում է 1GB:

Պլանշետն աշխատում է Android 4.1.0 օպերացիոն համակարգով: Նոր պլանշետն արտադրվում է երկու տարբերակով՝ 8GB և 16GB: Պլանշետն օժտված է նաև MicroSD-ի տեղադրման հնարավորությամբ՝ մինչ 64 GB: 

Պլանշետում առկա են վերջին սերնդի WiFi և Bluetooth: Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա ամռանը: Գնային տվյալների մասին ընկերության աշխատակիցները ոչինչ չեն բացահայտել:

Share