Բաժին. Այլ Լուրեր

LG ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ ՆՈՐ 55 ԴՈՒՅՄԱՆՈՑ OLED TV-ԻՆ

LG ընկերությունը մեկնարկել է նոր՝ «կորացված» հեռուստացույցի վաճառքը: Այն առաջին հեռուստացույցն է, որն ունի ոչ սովորական տեսք.  հաղորդվել է դեպի ներս կորություն:

Հեռուստացույցի OLED էկրանի տրամագիծը կազմում է 55 դույմ: Նոր հեռուստացույցը, չնայած իր էկրանի մեծ չափերին, կշռում է ընդամենը 17 կգ: Հեռուստացույցն աչքի է ընկնում նաև գերհզոր կադրային մաքրությամբ:

Նորամուծությունը, որը անվանվել է LG 55EA9800, վաճառքի է դուրս եկել կոմերցիոն շուկաներում: Սովորական շուկաներում այն վաճառքի դուրս կգա մոտ ապագայում:

Հեռուստացույցի գինը կազմում է 13500 ԱՄՆ դոլար:

Share