Բաժին. Այլ Լուրեր

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել:

Պարբերականին տրամադրված փաստաթղթում նշված է, որ ստուգվել են քաղաքապետարանի ուժերով իրականացված 22 օբյեկտների շինարարության և հիմնանորոգման աշխատանքները, և պարզվել է, որ 510 մլն 340 հազար դրամից 8,2 մլն-ը հավելագրվել է, իսկ 24,8 մլն դրամի անորակ շինարարություն իրականացվել: Քաղաքապետարանի կողմից հիմնադրված «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն էլ Եռաբլուրի անտառ-պուրակի` Իսակովի պողոտային հարող լանջում իրականացրել է կանաչ տարածքի հիմնման աշխատանքներ: ՎՊ ուսումնասիրությունից պարզվել է, որ թեև պայմանագրով նախատեսված և ընդունման ակտով սահմանված աշխատանքները կատարվել են, բայց արդյունքում նշված տարածքում որևէ ծառ չկա: Սակայն չեղած ծառերի մասով բացահայտվել է 10 մլն դրամի չարաշահում:

Share