Բաժին. Այլ Լուրեր

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԱՅՍՕՐ՝ ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ – ԲՈՐՈՒՍՍԻԱ

Այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումներից մեկը: Ռեալ Մադրիդը սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի Բորուսսիային:

Մադրիդի մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իր թիմը ընդունակ է հաղթանակի հասնել երեք գնդակի առավելությամբ:

Հարկավոր է նշել, որ Կրիշտիանու Ռոնալդուն, ով վերջերս աչքի չէր ընկել իր մեծամտությամբ, այսօր նշել է, որ ինքը և Օզիլը «կջնջեն» Բորուսսիայի պաշտպանությունը և հենց իրենք դուրս կգան եզրափակիչ:

Չնայած Ռոնալդուի համառ և խոստումնալից հայտարարությանը, պետք չէ մոռանալ, որ առաջին խաղն ավարտվել է Բորուսսիայի հաղթանակով՝ 4-1: Այդ խաղում պոկերի հեղինակ էր դարձել Ռոբերտ Լևանդովսկին: Նա դարձել էր նաև առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների Լիգայում կարողացել է չորս գնդակ  խփել Ռեալի դարպասը:

Share