Բաժին. Այլ Լուրեր

CHEVROLET CORVETTE-Ն ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ԿԱԲՐԻՈԼԵՏ

Chevrolet ընկերությունը ցուցադրել է իր նոր սպորտային կուպեն՝ Chevrolet Corvette 2013-ը: Նոր մոդելը զինվել է նոր արտադրված V8 շարժիչով, որի աշխատանքային ծավալը կազմում է 6,2 լիտր, իսկ հզորությունը՝ 450 ձիաուժ:

Նոր Corvette-ի առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժ: Մեքենան աշխատում է «Hydra-Matic 6L80» վեցաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփով: 0-100 կմ/ժ արագությունը «հսկան» գերազանցում է ընդամենը 3,9 վայրկյանում:

Սպասվում է, որ կարտադրվի նաև սպորտային կուպեի կաբրիոլետ տարբերակը: Կաբրիոլետը կանվանվի Chevrolet Corvette Stingray: Նոր մոդելները վաճառքի դուրս կգան 2014թ.: Մեքենաների առաջին մոդելները կվաճառվեն Barrett-Jackson աճուրդի ժամանակ:

Share