Բաժին. Այլ Լուրեր

BMW I 2-Ի ՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Համացանց են թափանցել BMW ընկերության նոր՝ 2-րդ դասի ավտոմեքենայի «հետախուզական» նկարները: Նկարները արվել են Մյունխենի փողոցներում կատարված TestDrive-ի ժամանակ: BMW-ի աշխատակիցները օրեր առաջ նշել էին, որ ընկերությունը պատրաստվում է թողարկել երկրորդ դասի նոր ավտոմեքենա: Նշվել էր մեքենայի հզորությունը և այլ տեխնիկական տվյալներ: 

Այսպես, մեքենան կթողարկվի 2.0 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչներով, որոնց հզորությունները կկազմեն 150, 177 և 218 ձիաուժ: Մեքենան կարտադրվի նաև դիզելային շարժիչով, որի աշխատանքային ծավալը կլինի 2.0 լիտր, իսկ հզորությունը՝ 214 ձիաուժ:  

Մեքենան վաճառքի դուրս կգա վեցաստիճանանոց մեխանիկական և ութաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփերով: Մեքենան կցուցադրվի մայիսին, իսկ վաճառքը կսկսվի 2014թ.:

Share