Բաժին. Այլ Լուրեր

ԱՌԱՋԻԿԱ ՀԻՆԳ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԼԱՆՇԵՏՆԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՆ

BlackBerry ընկերության գլխավոր տնօրեն Տորսեն Հեյնսը վստահ է, որ մոտ ապագայում ինտերնետ-պլանշետները ամբողջովին «կմահանան»: Նա նշել է, որ առաջիկայում իր ընկերությունը կդառնա բջջային ոլորտի առաջատարը և կթելադրի «բջջային նորաձևությունը»:
Հեյնսն իր տեսակետը բացատրում է պլանշետնների և դրանց համար նախատեսված ծրագրերի բարձր գնով. սովորական պլանշետը սմարթֆոնից թանկ է մի քանի անգամ, իսկ նույն տիպի ծրագրերը պլանշետների համար` 30-60%-ով:
Նշենք, որ Հեյնսն աչքի է ընկել իր ղեկավարական մեծ տաղանդով: Նա մեկ տարվա ընթացքում կարողացել է ընկերության շահույթը զգալիորեն ավելացնել` թողարկելով BlackBerry Z10 և Q10 սմարթֆոնները, որոնք աշխատում են նորաստեղծ BlackBerry 10 օպերացիոն համակարգով:
Սպասվում է, որ ընկերությունը մոտ ապագայում կթողարկի երկու նոր սմարթֆոն և մեկ պլանշետ: Այս ամենի վերաբերյալ ինտերնետում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի` նոր սմարթֆոններից մեկը կլինի սենսորային մեծ էկրանով, իսկ մյուսը` QWERTY ստեղնաշարով:
Share