Բաժին. Այլ Լուրեր

ՊԱՐԶ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ԹԻՄԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Գերմանական 2 գրանտ ակումբ՝ Բավարիան և Դորտմունդի Բորուսսիան, իրենց հիանալի խաղով կարողացան Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ փուլում խաղալու իրավունքից զրկել իսպանական Բարսելոնային և Ռեալ Մադրիդին:

Բարսելոնան կիսաեզրափակիչ փուլի երկու հանդիպումներում խայտառակ պարտություն կրեց Բավարիայից. երկու խաղերի արդյունքում 7-0: Բավարիայի ֆուտբոլիստները Գերմանիայում 4-0, իսկ Իսպանիայում 3-0 հաշվով կարողացավ հասնել առավելության:

Գերմանական մյուս ակումբը՝ Բորուսսիա Դորտմունդը, սեփական հարկի տակ Լևանդովսկու խփած 4 գոլերի շնորհիվ առաջին խաղում 4-1 հաշվով հաղթեց «Ռեալին»: Իսպանիայում տեղի ունեցած խաղի ժամանակ մադրիդցիների 2-0 հաշվով տարած հաղթանակը չբավաականացրեց Ժոզե Մոուրինյոյի թիմին դուրս գալ եզրափակիչ փուլ:

Share