Բաժին. Այլ Լուրեր

ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻՆ ԱՄՌԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՉԵԼՍԻ

Դորտմունդի Բորուսսիայի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամռանը կտեղափոխվի Լոնդոնի Չելսի: Ըստ շրջանառվող լուրերի` Մոուրինյոն կապ է հաստատել Լևանդովսկու գործակալի հետ` հորդորելով նրան չկայացնել շտապ որոշումներ` Լևանդովսկուն Բավարիա տեղափոխվելու կապակցությամբ:

Մոուրինյոն, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի Ռեալը, կտեղափոխվի Լոնդոնի Չելսի: Մարզիչը մեծ ցանկություն է հայտնել ունենալու Լևանդովսկու նման ֆուտբոլիստ իր ձեռքի տակ:

Նշվում է, որ Մոուրինյոն պատրաստվում է Լևանդովսկու տեղափոխման համար վճարել 30 մլն եվրո: Հարկավոր է նշել, որ Լևանդովսկին նույնպես մեծ հարգանք է տածում Մոուրինյոյի նկատմամբ և հարցազրույցներից մեկի ժամանակ Մոուրինյոյին անվանել էր մեծագույն մարզիչ և նշել, որ ցանկացած ֆուտբոլիստի համար պատիվ է խաղալ Մոուրնյոյի ղեկավարած թիմում:

Share