Բաժին. Այլ Լուրեր

ASUS-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ» ՆՈՈՒԹԲՈՒՔԸ

Asus ընկերությունը ցուցադրել է իր նոր «բյուջետային» նոութբուքը: Նոր նոութբուքն արդեն արտադրված ASUS X201-ի էժան տարբերակն է: Այն անվանվել է ASUS X201E-DS02: Նոր նոութբուքն աշխատում է dual core 2×1,1 ghz հզորությամբ պրոցեսորով:

Էկրանի տրամագիծը կազմում է 11.6 դույմ, օպերատիվ հիշողությունը՝ 4GB DDR3, իսկ ներքին հիշողությունը՝ 320 GB: Բացի ներքին հիշողությունից, այն ունի SD քարտ դնելու հնարավորություն:

«Բուքը» օժտված է USB 3.0 և 2.0 պորտերով, էկրան միացնելու HDMI ելքով, Bluetooth-ով և WiFi-ով: Չնայած այս հիանալի պաըմանների, նոր նութբուքն արժե ընդամենը 378 ԱՄՆ դոլար, որում տեղադրված կլինի օրգինալ Windows 8 օպերացիոն համակարգ:

Share