Բաժին. Այլ Լուրեր

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՐԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՆՈՐ MERCEDES-BENZ S-CLASS-Ի ՆԿԱՐԸ

Mercedes-Benz ընկերության աշխատակիցներն ընկերության պաշտոնական կայքեջում պատահականորեն տեղադրել էին նոր Mercedes-Benz S-Class-ի նկարը, որը ջնջվել էր 5 րոպե անց: Նկարը, սակայն, պահպանվել էր Blogautomobile պորտալի արխիվում:

Սպասվում է, որ նոր «Մերսեդեսը» կարտադրվի մի քանի շարժիչով: Կարտադրվի S550 4Matic և S63 AMG 4Matic մոդելներով: Մեքենայի պաշտոնական ցուցադրությունը տեղի է ունենալու մայիսի 15-ին, իսկ վաճառքը նախատեսվում է հոկտեմբերից:

Նոր S-դասի արտադրության մեջ կիրառվել են ալյումին և այլ թեթև մետաղներ` մեքենայի քաշը նվազեցնելու համար: Մեքենան օժտվել է ակտիվ և պասիվ անվտանգության համակարգերով: Անվտանգության ոլորտում տեղադրվել է ևս մեկ նոր համակարգ՝ հանդիպակաց գոտի դուրս գալու նախազգուշացմամբ:

Նոր «բիզնես մեքենայի» վարորդներին անհրաժեշտ կլինի տարրական համակարգչային գիտելիքների իմացություն, քանի որ մեքենայի բոլոր ֆունկցիաները կկառավարվեն համակարգչի և 156 կոճակների օգնությամբ:

Share